Երևանը 2799 տարեկան է

Երևանը 2799 տարեկան է

erebuni3Երևանի հարավ-արևելյան ծայրամասում` Նոր-Արեշ և Վարդաշեն թաղամասերի միջև տեղակայված Արին-Բերդ բլրի վրա է գտնվում Էրեբունի քաղաք-ամրոցը: Այն կառուցվել է Ք. Ա. 782թ. ուրարտական տերության հզորագույն արքներից մեկի` Արգիշտի Ա-ի (Ք.Ա. մոտ. 786- 765/764 թթ.) կողմից, ով, համաձայն Խորխորյան արձանագրության, Հայկական լեռնաշխարհի արևմտյան մասի  գտնվող  երկրներից այստեղ է վերաբնակեցրել 6600 զինվորների, ինքն էլ անվանակոչել է այն։ Էրեբունի ամրոցի կառուցման թվականը համարվում է Երևան քաղաքի հիմնադրման տարեթիվը։
19-րդ դարի վերջերին հնագետ Ա. Իվանովսկին Նորքի բնակիչ Պ.Տեր-Ավետիքյանից ձեռք է բերում  բերդի ստորոտից  գտնված մի բազալտե սեպագիր արձանագրություն, որն էլ վերծանվում և հրատարակվում է Մ. Նիկոլսկու կողմից:

800px-Urartian_Tablet03
Ա. Իվանովսկին այստեղ կատարում է մասնակի պեղումներ, որից հետո երկար ժամանակ բլուրը մնում է չուսումնասիրված: Էրեբունի ամրոցի կանոնավոր պեղումները սկսվեցին 1950թ.` Կ. Հովհաննիսյանի ղեկավարությամբ: Հենց առաջին իսկ տարում հայտնաբերված սեպագիր արձանագրությունից պարզ դարձավ, որ այս ամրոցը կառուցվել է Արգիշտի Ա արքայի կողմից և անվանվել Էրեբունի (Էրբունի): Էրեբունի անվան ծագման մասին մասնագիտական գրականության մեջ կան տարբեր կարծիքներ: Դրանց համաձայն էրեբունի նշանակում է «հաղթանակ», «գրավում»: Կան նաև կարծիքներ, թե Էրեբունի նշանակում է «ազատների» քաղաք: Ամրոցին կից  տարածքի մի մասը շրջապատվեց հզոր պարիսպներով:  Շինարարները բարձրացրին և հարթեցրին հսկայական քարե զանգվածներ, և ապա բարձրացվեց 8 մ-անոց պարսպապատը :

800px-Erebuni_Walls1
Ամրոցի մուտքը գտնվել է բլրի հարավային զառիվայր լանջին և պաշտպանված է եղել հզոր աշտարակներով, որից դեպի հրապարակ (բակ) կարելի էր հասնել աստիճաններով: Հրապարակը ամրոցի տարածքը պայմանականորեն բաժանում է 3 մասի` պաշտամունքային, պալատական և տնտեսական:
Կրոնա-պաշտամունքային մասը գտնվում է հրապարակից դեպի հարավ-արևմուտք: Այստեղ է գտնվել Վանի թագավորության գերագույն աստված Խալդիի տաճարը` իր աշտարակաձև շինությունով և սյունազարդ դահլիճով: Վերջինս կազմված էր քարե խարիսխների վրա վեր խոյացող 12 փայտե  սյուներից; Պատերը զարդարված էին հարուստ որմնանկարներով: Ինչ վերաբերում է աշտարակաձև շինությանը, ապա այն հավանաբար  ունեցել է մի քանի հարկ, որտեղ, ամենայն հավանականությամբ, իրականացվել են զոհաբերություններ և այլ ծիսական արարողություններ: Սակայն, հնարավոր է, որ աշտարակաձև շինությունը եղել է հենց տաճարը, իսկ սյունազարդ դահլիճը եղել է առանձին կառույց:Հրապարակից հյուսիս գտնվում էին պալատական շինությունները: Կենտրոնական հատվածը կազմված էր 17×14մ մակերես զբաղեցնող սյունազարդ բակից` երկայնական կողում բաղկացած 5-ական, իսկ լայնական կողում` 4-ական սյուներով: Պալատի դահլիճն ուներ 17×7,5մ չափեր: Դահլիճի տանիքը հարթ էր և ուներ փայտե ծածկ, իսկ պատերը զարդարված էին բազմագույն որմնանկարներով, ինչպես նաև գորգերով, որոնք կախելու համար պատերի մեջ խփել են խոշոր, կլորավուն գլխիկներ ունեցող գամեր: Որոշ անցքեր այժմ էլ պարզ երևում են:
Առանձնակի տեղ էր զբաղեցնում սյունազարդ դահլիճը, որտեղ մտնելու համար անհրաժեշտ էր սյունազարդ բակից անցնել նեղ և երկար մի սրահով, որից հետո բացվում էր վեհաշուք շքադահլիճը: Պատերը և կավածեփ նստարանները սպիտակեցված էին: Դահլիճին կից դասավորված էին 5 իրար հաղորդակից սենյակներ:
Պալատական հատվածի արևմտյան հատվածում էր գտնվում սուսի տաճարը` ձոնված Իվարշա/Իուբշա աստծուն: Ընհանրապես, սովորաբար սուսի տաճարները ձոնվել  են Ուրարտուի գերագույն աստված Խալդիին, և միայն Էրեբունիում և Չավուշթեփեում(Հայկաբերդ)  այս տաճարները համապատասխանաբար նվիրված են եղել  Իվարշա և Իրմուշինի աստվածներին: Իվարշա աստծո վերաբերյալ կան տարբեր կարծիքներ: Դրանցից մեկի համաձայն Իվարշայի պաշտամունքն ունեցել է փոքրասիական ծագում: Ըստ մեկ այլ կարծիքի` այս աստվածությունը եղել է Արարատյան դաշտի տարածքում գտնվող Ուազա երկրի բնակիչների աստվածություններից մեկը:

Աղբյուրը` http://www.erebuni.am/

Առաջադրանքներ
Ո՞ր բլրի վրա էգտնվում Էրեբունին:
Ե՞րբ և ո՞վ է կառուցել Էրեբունի քաղաքը:
Ի՞նչ է նշանակում «Էրեբունի» բառը:
Ո՞ր աստծուն նվիրված տաճար կար Էրեբունիում:

Որոտան գետի մաստն

ետ Սյունիքի մարզում: Սկիզբ է առնում Սյունիքի բարձրավանդակի հս-արմ մասից և աջից միախառնվում Աղավնո գետին: Երկարությունը` 175 կմ, ՀՀ տարածքում` 119 կմ:

Որոտանի սնումը ձնանձրևային է (52%), սակայն մեծ դեր ունեն նաև ստորերկրյա ջրերը, որոնց բաժինը  գետի   հոսքում  կազմում է 48 %: Որոտանի ջրային ռեժիմը բնորոշվում է գարնանային հոսքի գերակայությամբ` ամառային երբեմնակի վարարումներով: Հորդացումը տևում է ապրիլից մինչև հունիս, իսկ առավելագույնին հասնում է մայիսին: Գետի միջին տարեկան ծախսը կազմում է 21,5 մ³/վ, իսկ տարեկան հոսքի ծավալը` 677,3 մլն մ³ : Որոտան գետը ունի մեծ ջրաէներգետիկ և ոռոգիչ նշանակություն: Նրանից սկսվում են Սիսիանի և Որոտանի ջրանցքները, որոնցով ոռոգվում են Սիսիանի և Գորիսի տարածաշրջանների գյուղատնտեսական հողհանդակները:

Որոտանի խոշոր վտակներն են՝ Ուղտիաչք, Միլլից աթոռ, Ջուխտակն, Ձկնարածի, Շառաչող, Մոխրագետ, Հանքաջուր, Իշխանագետ, Արագիլջուր, Շաղատ, Ծղուկ, Սիսիան, Շամբ, Շենաթաղ, Ջրաղացիձոր, Քարահունց, Աղանձուգետ, Խոտ, Դժոխաձոր, Հարսնաջուր, Խնձորեսկ, Քաշունի և այլն:

Հայոց հեթանոս աստվածների մասին

Անահիտ աստվածուհու և Անի քաղաքի մասին

Ինչքան շատ է լինում առասպելի հնամյա ծագումը, այնքան էլ շատ է նրա մեջ անկասկածելությունը: Առասպելներից մեկում ասվում է, որ հայ դիցաբանության գլխավոր աստծո՝ Արամազդի դստեր անունը Անահիտ էր, որը նշանակում է «ոսկեմազ» կամ «ոսկեբազուկ»: Բայց չգիտես ինչու շատ-շատերը, նայելով նրան, առանց որևէ պայմանավորվածության բացականչում էին՝ Ան՛ի: Այդպես էին նրան անվանում համարյա թե բոլորը (իսկ այդ անունը նշանակում է «ամենագեղեցիկ»): Միջին դարերում հայկական ամենագեղեցիկ քաղաքը և մայրաքաղաքներից մեկը Անին էր: Նրա գեղեցկությունը կարծես Անահիտ աստվածուհու երկնային դեմքի երկրային դրոշմը լիներ: Բացի այդ Անին անվանում էին նաև «հազար ու մեկ եկեղեցիների քաղաք»: Սլաքաձև փողոցների շիտակությունը, վեհասքանչ տաճարների գմբեթները, ծաղկող այգիների օղակապատումները, անգամ ստորերկրյա հաղորդակցության ուղիների սալապատ մակերեսը՝ քաղաքում ամեն ինչ նշանավորված էր վեհասքանչ ու աներկրային գեղեցկությամբ: Իսկ կառուցել է այդ քաղաքը հնագույն ճարտարապետության հանճար, մեծափառ ճարտարապետ Տրդատը: Եվ մինչև չկառուցվեց ամբողջ քաղաքը, Անիի անունը հնչում էր նրա շուրթերին ինչպես մի երգ ու եկեղեցիների զանգերի հետ միասին համբարձվում էր դեպի երկինքը: Ամեն առավոտ քաղաքի բնակիչները դիմավորում էին այն զգացմունքով, որ հիմա հենց պետք է իրագործվի երկրային դրախտի իրականանալու մարդկության երազանքը: Բայց տեղի ունեցավ հակառակ մի երևույթ: Սարսափելի երկրաշարժը հողին հավասարեցրեց այդ ճարտարապետության, երաժշտության լուսափայլ հրաշք-քաղաքը: Անհայտացավ մեր աշխարհից Անահիտ աստվածուհու քարաստեղծ կնիքը: Բայց Անի քաղաքի գեղեցկությունը պահպանվեց հայ ժողովրդի հիշողության մեջ և վաղուց սառած փլատակ քարերի ճեղքերում:

Վահագնի մասին
Դաժան հսկա Վիշապը թերևս աստված էր համարվում, բայց ուներ վատ տեսողություն: Նա տանել չէր կարող արևի լույսը և այդ պատճառով էլ չափազանց զայրանում էր, տեսնելով երիտասարդ Արիի չարությունները: Երկրային աստծո ամենասիրելի զվարճանքն էր հայելիով լույս արձակելը աստվածների աչքերին, երբ նրանք հանգստանում էին դրախտային այգիներում:
Մի անգամ Վիշապը ննջում էր մի մեծ սոսիի ծառի ստվերի տակ: Հանկարծ նա ցզաց, որ իր դեմքին արևի շողերն էն խաղում: Նա կռահեց, թե ով կարող էր այդ խաղը նրա հետ խաղալ, Վիշապր հարձակվեց ամբողջ ուժով Արիի վրա: Բայց Արին չուզեց զիջել իր վիրավորողին և նրանց միջև լուրջ կռիվ սկսվեց: Սակայն Վիշապը երկնքում անմահության տիրացած աստված էր, իսկ Արին՝ աստված էր երկրային, և այդ պատճառով նրա պարտությունը շատ հավանական էր: Մի խոսքով ուժերը հավասար չէին, ու Արին չէը կարող հաղթող լինել:
Հենց այդ ժամանակ կրակի աստված Վահագնը հեռավոր տիեզերական այգիներում թափառում էր գեղեցիկ Աստղիկի հետ: Լսելով Վիշապի ու Արիի կռիվը, նա արագ մոտեցավ նրանց ու ասաց.
— Վե՜րջ տուր, Վիշապ, չէ որ դու տարիքով ավելի մե՛ծ ես:
Սակայն Վիշապը կատաղած ֆշշացնելով՝ պատասխանեց.
— Ես ատելով ատ՜ում եմ երկրային աստծուն: Ի՞նչու է նա անմահների՜ հետ սեղան նստում: Անկատարելությու՜նը չի կարող կատարելության եղբա՜յրը լինել: Ես սպանելու՜ եմ նրան:
Այս անգամ չարացավ Վահագնը:
— Արին իմ եղբայրն է, և նա կատարյալ երկրային աստված է:
Այս անգամ մենամարտի դուրս եկան երկու անմահները: Նրանք ամուր բռնեցին իրար հագուստի գոտիներից ու ոտքերի տակ սկսեցին ցնցվել լեռները: Հենց Արարատ լեռան վրա տեղի ունեցավ այդ անզուգական հսկաների մենամարտը: Աստիճանաբար Վահագնը սկսեց հաղթել Վիշապին, որը շարունակ հետ էր նահանջում: Տեսնելով այս բոլոր հակառակությունները՝ գլխավոր ասված Արամազդը վերջ տվեց պատերազմին: Որպեսզի այդ աստվածները այլևս իրար որևէ անգամ չհանդիպեն, նա հրամայեց, որ Վահագնը դառնա լույսի տիրակալ, իսկ Վիշապը՝ մթության: Քայց գոտկային մենամարտը այնքան դուր եկավ աստվածներին, որ նրանք սկսեցին մրցել իրար հետ այդ մենամարտերում խնջույքների ժամանակ: Այդպես ծնվեց հայկական ազգային ըմբշամարտը

Տորք Անգեղ
Տորք Անգեղը՝ հայոց բարձրաբերձ լեռների հսկան, որի ծագումը Հայկյան սերնդից է սկսվում, երբեք հասարակ մարդու նման չէր: Ահռելի էր նա և այնքան ուժեղ, որ հիսուն գոմեշի չափ էր նրա ուժը: Նա մի հովիվ էր, բայց ոչ հասարակ, այլ դյուցազնական: Առյուծները և վագրերը նրան տեսնելիս՝ մոտ էին գալիս. կարծելով, թե նա էլ է գազան, և նա է իրենց զորավոր արքան: Տորք Անգեղը չէր գործածում ո՜չ թուր և ո՜չ նետ, միայն իր տեսքով էր ազդում: Բայց երբ թշնամին երես էր առնում, նա այն ժամանակ դիմում էր ուժին: Գարունը Տորքին թախիծ պարգևեց, որից նա ազատում չէր գտնում: Օրեր, գիշերներ թափառում էր նա. թախծոտ աչքերը արևին հառում: Աստղիկ Դիցուհին վերևից տեսավ նրան ու մոտ եկավ:
— Աս՛ա ինձ, եղբա՛յր,- ասաց Աստղիկը,- ինչո՞ւ են խոնավ աչքերդ անհուն:
— Ո՛վ, Դիցուհի՜: Միայն ես եմ անսեր, մենակ՝ աշխարհում: Եվ ո՞վ կսիրի ինձ:
— Մի՜ հուսահատվիր, մեծ հսկա՜: Դու սե՞ր ես փնտրում. նա քեզ է սպասում՝ կույս Հայկանուշը:
Տորքը քուն մտավ ու տեսավ նրան իր երազի մեջ: Նա գեղեցիկ էր և շատ նազելի: Տորքն արծվի նման թռչում է առաջ՝ աղբյուրի դիմաց մի բերդ էր կանգնած: Տորքը դռները բախեց: Բախում է, բայց չեն բացում: Երկաթե դուռը հսկան խորտակեց: Չքնաղ օրիորդը մոտեցավ և, իբր ինքն իրեն, այսպես ասաց.
— Եթե այդպես է, ուրեմն գնա և բեր ինձ համար քսան գերված հսկա:
Տորքը գնաց հսկաների մոտ ու ամեն ինչ պատմեց: Եվ հսկաները երգով ու պարով ճանապարհ ընկան: Երբ Հայկանուշը աղմուկը լսեց, տնից իսկույն դուրս եկավ, գնաց ընդառաջ: Նա տեսավ Տորքին հսկաների հետ, որոնք գերված էին, բայց երգ ու պարով: Եվ Հայկանուշը զարմացած ասաց.
— Տորք, դու ինձ խոստացար հսկաներ բերել: Այո, բերել ես հսկաներ, բայց ոչ թե գերի:
— Սպասի՜ր, Հայկանուշ, — ասաց հսկաների նահապետը, — նախ լսիր խոսքն իմաստության: Ի՞նչ պարծանք է, երբ արի հսկան իր ուժը ցույց տա ապագա կնկան: Դրան հակառակ՝ եթե ցույց տա սեր, դա ճշմարիտ որ պարծանք կլինի: Դո՜ւ, համառ աղջի՜կ, մութ աշխարհում չես և ոչ էլ գերի դևերի ձեռքում: Ի՞նչ առիթ ունես հիմա բերելու. միտք ունե՞ս, արդյոք, մենամարտելու:
Եվ Հայկանուշը գլուխը կախեց ու համաձայնություն տվեց առանձ մենամարտի:
— Ես կհրամայե՜մ,- ասաց ծերուկը,- որ մեր օրենքով մրցեք իրար հետ, բայց… սիրո զենքով:
Եվ կաղնի պսակներն առավ ծերունին, օրհնելով դրեց երկուսի գլխին…

Աստղիկի մասին
Աստղիկը ջրի, սիրո ու գեղեցկության աստվածուհին է հին հայկական դիցարանում։
Ավանդության համաձայն՝ Աստղիկ դիցուհին ամեն գիշեր լողանում էր Մշո դաշտով հոսող Արածանի գետում։ Սիրահարված երիտասարդները հավաքվում էին մոտակա բարձունքին, որպեսզի տեսնեին աստվածուհուն։ Սակայն Աստղիկն աննկատ մնալու համար դաշտը պատում էր մշուշով, որի պատճառով էլ երկիրը կոչվել է Մուշ, դաշտը՝ Մշո դաշտ։ Աստղիկը, ըստ ավանդության, Նոյի դուստրն է, Վահագն աստծու սիրեցյալը ։ Հին Հայաստանում Աստղիկի և Վահագնի սերը սուրբ է համարվել. մարդիկ կարծել են, թե նրանց հանդիպումից է, որ անձրև է տեղում երկրի վրա, բերք ու բարիք ստեղծվում
Աստղիկի տոնը նշել են հուլիսի կեսին՝ համաժողովրդական մեծ հանդիսություններով և արարողություններով։ Այդ տոնը կոչվել է Վարդավառ և  մինչև այսօր պահպանվում է։ Վարդավառը Հայ եկեղեցու տաղավար տոներից է և նշվում է որպես Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոն։
Ըստ արիական ավանդույթների՝ ստորգետնյա աստվածը արարչական ընտանիքից գողանում է Աստղիկին, որի հետևանքով արիների միջից վերանում են Սերն ու Գեղեցկությունը, նրանց հոգիներում բույն է դնում ատելությունը, և նրանք դառնում են տգեղ ու դաժան։ Բայց Վահագնը, հաղթելով Վիշապին, ազատում է Աստղիկին և, շրջելով Արարատով, արիներին օծում է վարդաջրով, վարդավառ է սարքում և նրանց նորից օժտում աստղիկյան սիրառատությամբ։ Վարդավառը Հայոց աշխարհում անցնում է մեծ շուքով։ Դա հայերի ամենասիրված տոներից է։ Այդ օրը մեծ թե փոքր խանդավառությամբ իրար օծում են ջրով, միմյանց Սեր ու Գեղեցկության են տալիս, երգում, պարում, նորոգում աստվածային խորհուրդը, փառաբանում Աստղիկին, իրար նվիրում  սիրո խորհրդանիշ ծաղիկը՝ Վարդը։ Ըստ ավանդազրույցի՝ ծովի ճերմակ փրփուրներից էր ծնվել Աստղիկը և որտեղով քայլում էր՝ ոտքերից կաթկթացող արյունից վարդեր էին բուսնում։ Երբ դիցուհին վարդի թերթիկներ էր թափում Հայոց աշխարհին, դրանք աննկատելիորեն քսվում էին հայ աղջիկներին և նրանց օժտում աստվածային գեղեցկությամբ։

 

Իմ նամակը Հայկին

Սիրելի՛ Հայկ,

Բյուրական չեկար,օձերից վախեցար։Բայց իմացիր, որ իմ պապիկիս արվեստանոցի մի տարածքում  է  գտնվում, որը շատ բարեկարգ է, ծառերով շրջապատված։

Ես ցանկանում էի, որ մենք զբաղվեինք նկարչությամբ։Այստեղի բնությունը յուրատեսակ է․ կարծես արևը ամեն ինչ այրել է։

Այդ համատարած չորության մեջ վեր է խոյանում հոյակապ Տեղեր վանքային համալիրը։

Պապիկիս հետ Տեղեր բարձրանալիս, փոքրիկ գետակի մոտ նկատեցինք մի օձ։Մենք շրջանցեցինք նրան և   հաղթական հասանք մեր նշանակակետը։

Քո ընկեր՝ Դավիթ։

Իմ արկածը

Մենք ընկերներով որոշեցինք գնալ Աֆրիկա։ՈՒզում էինք այցելել որևէ  արգելոց և  հիանալ այնտեղի բնությամբ ու վայրի գազանների բազմազանությամբ։                                                                 Իմ ընկեր Հայկը ուներ լուսանկարչական ապարատ։ Նա մեր տպավորյությունները ներկայացրեց լուսանկարներով։

Վերադառնելուց մենք այդ լուսանկարները ցույց տվեցինք  համադասարանցիներին և պատմեցինք մեր արկածների մասին։

Բոլորը հիացած էին աֆրիկայի տեսարժան վայրերով։

Մայրենի

Յուլիսիսը 4 տարեկան երեխայեր որը ոոչինչ էր հասկանում տղաների գործից բայց վստա էր որ դա շատ կարևոր գործեր։

Միստեր  Հենդերսոնի ծառերն ամենա համեղ ծիրաները էին տալիս թաղում արդեն 10-ը տարի է ինչ տղաները փորձում էին գողանալ նրա ծիրաները մի անգամ երեխաները նորից փորձեցին էլի գողանալ ծիրան և նա դիտում էր Յուլիսիսի հետ ոնց Օգին հրամայում նրանց որ ծիրան գողանան ծիրան և նա դուրս եկավ և քշեց երեխաներին։

Երեխանեերը կարծում էին որ  ծերուկը չար մարդ է բայց դա սուտ էր։

Իմ բակի երեխաները համարյ նույն էն գրքի երեխաների հետ իմ բակի երեխաները սիրում են արկածներ։

Նոր վերնագիր

Յուլիսիսը և նրա ընկերները։