Հայոց լեզու

Մի անգամ մարդը(Անձնանիշ), քաղաքի աղմուկից ու իրարանցումից հոգնած, որոշում է հոգեկան հանգստություն(իրանիշ) գտնել լուռ ու խաղաղ մի վայրում, ուր ոչ ոք(անձնանիշ) ու ոչինչ նրան չի խանգարի։

Եվ այդ վայրն անտառն էր։ Երբ ոտք է դնում այնտեղ, թվում է, թե քար լռություն է, բայց որոշ ժամանակ անց ծղրիդները(անձնանիշ) սկսում են ճռճռալ, թռչունները(անձնանիշ)՝ երգել, ծառերը(իրանիշ)՝ խշխշալ։ Նա որոշում է գնալ ավելի խուլ վայր(իրանիշ), որտեղ աղմուկն ավելի քիչ կլինի։

Մի քանի օր շարունակ փնտրտուքներից հետո նա(անձնանիշ) վերջապես գտնում է մի քարանձավ(իրանիշ), ուր այնքան խաղաղ ու աներևակայելի անդորր էր։ Բայց հանկարծ մարդը(անձնանիշ) նկատում է, որ ինչ-որ տեղից ջուր է կաթում։ Եվ որքան լուռ էր շուրջբոլորը, այնքան ավելի զգալի էր ջրի կաթիլների ձայնը(իրանիշ)։ Դա մարդուն շատ է բարկացնում։

Եվ նա(անձնանիշ) մտածում է, որ լռություն կարելի է ապահովել նաև սեփական տանը ձայնամեկուսացման միջոցով։ Վերջապես, երբ վերանորոգումն ավարտվում է, նստում է տան մոտ ու կրկին լռության մեջ այս անգամ լսվում է ժամացույցի(իրանիշ) սլաքների թկթկոցը։ Նա ժամացույցը հանում է ձեռքից ու շպրտում է։

Եվ ահա լության մեջ լսվում է նրա սրտի թփթփոցը․․․

Հոգու հանգստությունը կախված չէ արտաքին հանգամանքներից(իրանիշ)։ Ամեն ինչ գտնվում է ներսում՝ բոլոր խնդիրներն ու դրանց լուծումները(իրանիշ)։ Դադարեք մեղավորներ  փնտրելուց, սկսեք ապրել ինքներդ ձեր աշխարհում։

Оставьте комментарий